Последние новости

Հայ-վիետնամական կապեր

ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ՋԵՐՄ ՈՂՋՈՒՅՆՆԵՐՈՎ

2019-07-09 13:43

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (ՎՍՀ) կատարած պաշտոնական այցի ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, խորացման և ընդլայնման վերաբերյալ փոխադարձ հավաստիացումների պակաս չէր զգացվում։ Հայկական պատվիրակության կազմում տնտեսական մասնահատվածի երկու նախարարների (էկոնոմիկայի՝ Տիգրան Խաչատրյանի, և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության՝ Ազատ Արշակյանի) ներկայությունը կարծես թե մատնանշում էր, որ մեր երկիրն իրոք նպատակադրված է տնտեսական համագործակցության ակտիվացման։ Սակայն առհասարակ հնարավո՞ր է արդյոք առաջընթաց երկու երկրների հարաբերություններում։